Մերցը Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Թրամփին է նվիրել նրա պապի ծննդյան վկայականը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Դոնալդ Թրամփին է նվիրել նրա պապի՝ Ֆրեդերիկ Թրամփի ծննդյան վկայականը:

Ֆրեդերիկ Թրամփը ծնվել է Բավարիայում 1869 թվականին։ Վարսավիրական դասընթացներն ավարտելուց հետո նա 1885 թվականին գաղթել է ԱՄՆ։

Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հունիսի լույս 5-ի գիշերն առաջին պաշտոնական այցով ժամանել է Վաշինգտոն։ Սպիտակ տանը տեղի է ունեցել նրա հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Leave a Comment