Դանի Օլմոն նշել է, թե ով է իրեն տպավորում ՊՍԺ-ում

«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոն խոստովանել է, որ զարմացած է ՊՍԺ-ի խաղացող Դեսիրեի Դուեի ցուցադրած խաղից։

«Ես նախկինում չէի ճանաչում Դուեին։ Ես միայն գիտեի, որ նա խաղացել է Օլիմպիական խաղերում, և իմ թիմակիցներն ինձ պատմել էին նրա մասին։

Ես շատ զարմացած էի նրա ցուցադրած խաղով, նա ինձ անակնկալի բերեց։ Նա շատ ուժեղ որակներ ունի և շատ լավ է հանդես գալիս։ Այդ տարիքում Չեմպիոնների լիգայում հաղթելը անհավանական է»,- Օլմոյի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Leave a Comment