
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծանր հարված է ստացել, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպման ժամանակ։
Եթե Ռուսաստանն «անցնի թույլատրելի սահմաններից», աշխարհը «կզարմանա Միացյալ Նահանգների խստությամբ», նշել է Սպիտակ տան ղեկավարը։
«Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերջնաժամկետն իմ գլխում է։ Մենք շատ կոշտ կլինենք։ Այնքան, որ դա կարող է ազդել երկու երկրների վրա»,- ասել է Թրամփը՝ համեմատելով Ռուսաստանը և Ուկրաինան «երկու փոքրիկ երեխաների հետ, որոնք խելագարի պես կռվում են այգում»։
«Բայց դու թողնում ես, որ նրանք մի որոշ ժամանակ կռվեն, որպեսզի կարողանաս բաժանել նրանց»,- հավելել է նա։
ԱՄՆ-ի նախագահը նաև ասել է, որ «խնդրել է» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «չպատասխանել» Ուկրաինայի վերջին գործողությանը. «Ես Ուկրաինայի հետ եմ, ես իրականում կողմ եմ սպանությունները դադարեցնելուն»։