Օլմոն նշել է ՊՍԺ-ի այն խաղացողին, որն իրեն անակնկալի է բերել — Armsport.am

«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոն խոստովանել է, որ զարմացած է ՊՍԺ-ի խաղացող Դուե Դեսիրեի ցուցադրած խաղից։

 «Ես նախկինում չէի ճանաչում Դուեին։ Ես միայն գիտեի, որ նա խաղացել է Օլիմպիական խաղերում, և իմ թիմակիցներն ինձ պատմել էին նրա մասին։ Ես շատ զարմացրեց էի նրա ցուցադրած խաղով, նա ինձ անակնկալի բերեց։ Նա շատ ուժեղ որակներ ունի և շատ լավ է հանդես գալիս։ Այդ տարիքում Չեմպիոնների լիգայում հաղթելը անհավանական է»,- Օլմոյի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Ֆրանսիացին, որը վերջերս նշեց իր 20-ամյակը, օգնեց Լուիս Էնրիկեի թիմին հաղթել Չեմպիոնների լիգան՝ խփելով երկու գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում «Ինտերի» դեմ եզրափակիչում (5:0):

Leave a Comment