Ի՞նչ որոշումներ են կայացվել գործադիրի այսօրվա նիստում

Պետբյուջեից 13,8 մլրդ դրամի վերաբաշխմամբ հանրապետության տարբեր հատվածներում կհիմնանորոգվեն, կնորոգվեն ու կկառուցվեն ճանապարհներ ու կամուրջներ: Լրացուցիչ՝ 2,3 մլրդ դրամի վերաբաշխմամբ էլ կիրականացվեն միջին նորոգման աշխատանքներ:

Վարչապետը հերթով թվարկել է այն ուղղությունները, որոնք վերաբաշխման արդյունքում պետք է ֆինանսավորվեն:ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ամփոփելով նշել է, որ այս տարի արդեն 48 կմ ճանապարհ է ասֆալտապատվել:

Կառավարության հաջորդ ընդունված որոշմամաբ Աշտարակ համայնքի Օրգով բնակավայրում գտնվող 4 հա մակերեսով հատուկ պահպանվող տարածքի նշանակություն ունեցող հողամասը, որի շուկայակական կադաստրային մոտարկված արժեքը կազմում է շուրջ 31.7 մլն դրամ, կամրացվի ԿԳՄՍՆ-ին:

Նախարար Խուդաթյանը ներկայացրել է նախագիծը, գլխավոր դատախազ Վարդապետյանն էլ հավելել է՝ սա դատախազության կողմից ներկայացված հայցի բավարարման արդյունք է: Գլխավոր դատախազն անդրադարձել է նաև գործադիրի նախորդ որոշումներով դատախազության տարբեր լիազորությունների շրջանակում պետությանը ամրացված գույքերին:

Կառավարությունը հավանություն է տվել Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը և 2025-2027 թթ.-ի գործողությունների ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագծին:

Մանրամասները՝ ռեպորտաժում:

 

Leave a Comment