«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրենը դեսպան է նշանակվել

Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Հայկակ Արշամյանին Հունգարիայում Հայաստանի դեսպան նշանակելու մասին։

Արշամյանը, հիշեցնենք, մինչև այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր  տնօրենն էր։ Քիչ առաջ նա հայտարարություն էր տարածել, որ ավարտում է պաշտոնավարումը՝ դիվանագիտական ծառայության անցնելու կապակցությամբ:

Դրան հաջորդեց Խաչատուրյանի հրամանգրի հրապարակումը՝ Արշամյանին դեսպան նշանակելու վերաբերյալ․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի, Հայկակ Արշամյանին նշանակել Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուդապեշտ)»։

Leave a Comment