Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը․ կաթողիկոսն ու Սամվել Կարապետյանը ներկա չեն
15 Սեպտեմբերի, 2026 Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, այն կանցկացվի դռնփակ:Նիստին ներկա չէ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը, չկան հոգևոր դասի այլ ներկայացուցիչները։ Նիստին ներկա չէ նաև գործարար Սամվել Կարապետյանը, որը հոգաբարձուների խորհրդի անդամ է։