
ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 4-5-ը:
Բացահայտվել է 139 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
-
46 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու. -
15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման. -
11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու. -
9 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու. -
8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության. -
5-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու խուլիգանության. -
4-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու և զենք-զինամթերքի առգրավման. -
3-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության ու խարդախության. -
2-ական դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պետական սահմանն ապօրինի հատելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և սառը զենքի կրելու:
Բացահայտվել են նաև բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ծառերը, թփերը ապօրինի հատելու, անառակաբարո արարք կատարելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելու և այլ դեպքեր:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
-
սպանության փորձի, բնակարանային գողության, մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության, համակարգչային հափշտակության ու ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
ՃՏՊ վիճակագրությունը հետևյալն է. անցած 1 օրում գրանցված 11 ավտովթարի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։