Ուկրաինայի զի նված ուժերն առաջին անգամ խпցել են «Իսկшնդեր»-ի կայանքները

Դիտում ՝ 25 883

Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել ՌԴ Բրյանսկի մարզի այն տարածքին, որտեղ տեղակայված է Ռուսաստանի զինված ուժերի հրթիռային զորքերի ստորաբաժանումը՝ խոցելով «Իսկանդեր» ՀՕՊ համակարգերի արձակման կայանքները, հայտնում է ՈւԶՈւ գլխավոր շտաբը։

«Նպատակակետերը հաջողությամբ խոցվել են։ Մեկ ռուսական հրթիռային կայանք պայթեցվել է, իսկ ևս երկուսը, ամենայն հավանականությամբ, վնասվել են», — ասվում է հայտարարության մեջ։ Սա առաջին դեպքն է, երբ Ուկրաինայի զինված ուժերը կարողացել են խոցել «Իսկանդեր» օպերատիվ-հետախուզական համակարգը։

Նշվում է, որ խոսքը 26-րդ հրթիռային բրիգադի ստորաբաժանումի մասին է, որը տեղակայված է Բրյանսկի մարզի Կլինցի քաղաքի տարածքում: Ուկրաինական կողմի տվյալներով՝ ստորաբաժանումը «փորձել է հարվածել ուկրաինական բնակավայրերից մեկին, հավանաբար՝ Կիևին»:

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment