Հունիսի 3-ին Համբուրգում կայացած կայուն զարգացման ամենամյա համաժողովի շրջանակում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է «Կառուցելով կայուն խաղաղություն. կամրջելով անվտանգությունը և զարգացումը խոցելի միջավայրում» խորագրով քննարկմանը։ Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Իր ելույթում Աբիսողոմոնյանը խոսել է կայուն խաղաղության գաղափարի մասին՝ ընդգծելով հակամարտությունների կանխարգելման համար ներառական մոտեցման անհրաժեշտությունը։ Նա կարևորել է անվտանգության, զարգացման և տարածաշրջանային համագործակցության համադրման դերը։ ԱԳ փոխնախարարը անդրադարձել է նաև սպառազինությունների վերահսկման արդյունավետ մեխանիզմների կարևորությանը՝ դրանք դիտարկելով որպես խաղաղության և անվտանգության պահպանման գործիք թե՛ գլոբալ, թե՛ տարածաշրջանային մակարդակներում։ Հարավային Կովկասում թափանցիկության և վստահության ամրապնդման համատեքստում նա հիշեցրել է Հայաստանի առաջարկի մասին՝ ստեղծել սպառազինությունների փոխադարձ […]