«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոստովանել է, որ ուրախ կլինի աշխատել «Բարսելոնայի» հարձակվող Լամինե Յամալի հետ։
«Ես կցանկանայի մարզել Յամալին։ Բայց դա տեղի չի ունենա», – մարզչի խոսքերը մեջբերում է BBC-ն։
Վերջերս Լամին Յամալը երկարաձգեց իր պայմանագիրը «Բարսելոնայի» հետ մինչև 2031 թվականի կեսերը։ Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը խփել է 18 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում՝ բոլոր մրցաշարերում «Բլաուգրանայի» կազմում անցկացնելով 55 հանդիպում։