Բանգալորուի մարզադաշտում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով 11 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ

Հնդկաստանի հարավային Բանգալոր քաղաքում մարզադաշտի մոտ հրմշտոց է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 11 մարդ զոհվել է, ևս 33-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է News18-ը:

Կրիկետի հազարավոր երկրպագուներ եկել էին Չիննասվամի մարզադաշտ՝ ողջունելու տեղական «Royal Challengers Bengaluru» թիմին, որը 18 տարվա ընթացքում առաջին անգամ նվաճել է Հնդկաստանի Պրեմիեր լիգան։ Տոնակատարությունը թիմի համար կազմակերպել էր Կերալա նահանգի կրիկետի ասոցիացիան։

Միջոցառմանը մասնակցել ցանկացողների թիվը գերազանցել է սպասվածը։

Հաղորդվում է, որ հրմշտոցի հետևանքով զոհվածների թվում կա մեկ երեխա, մի քանի մարդ գտնվում է ծանր վիճակում։ Ոստիկանությունը ստիպված է եղել ուժ կիրառել իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու համար։

Leave a Comment