Անահիտ Ավանեսյանը հայտարարագրե՞լ է, թե՞ չի հայտարարագրել անշարժ գույքը

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck «Ժողովուրդ» օրաթերթը հունիսի 4-ին հրապարակած հոդվածում անդրադարձել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրերին։ Ներկայացնելով նախարարի՝ վերջերս ներկայացրած 2024-ի տարեկան հայտարարագիրը՝ թերթը այն համեմատել է 2018-ի հայտարարագրի հետ։ «Նա չէր հայտարարագրել անշարժ գույք, չէր հիշատակել վերջին տարիներին հայտարարագրում հայտնված մեքենայի մասին»,- գրել է թերթը։ Հոդվածը տարածել են news.am, pastinfo.am, yerkir.am, yerevan.today և այլ լրատվամիջոցները։ Ավանեսյանն իր հերթին հերքում է պահանջել թերթից. «Ես 2018 թվականից հետո որևէ գույք, բաժնետոմս, շահաբաժին կամ ավտոմեքենա ձեռք չեմ բերել, այլ հակառակը` վաճառել եմ մինչև 2018թ. ունեցածս գույքը և այդ գումարը դրված է բանկում` որպես ավանդ: Այս ամենը հստակ հայտարարագրված […]

Leave a Comment