Եթե եպիսկոպոսները բռնվել են այլասերության ու պոռնկության մեջ, պետք է արտաքսվեն եկեղեցուց

Արտերկրում բնակվող Տեր Սահակ
քահանա Գալստյանի հետ զրուցել ենք որոշ հոգևորականների և իշխանության միջև ընթացող
«փոխհրաձգության» ու դրա պատճառների մասին։

«Հարցն այստեղ այն է, որ մենք,
մասնավորապես ես տասնյակ տարիներ այս մասին միշտ խոսել եմ, որ ինքն անարժան անձ է ընդհանրապես՝
որպես եկեղեցական, և բնականաբար 18 թվականին, երբ որ «Նոր Հայաստան, նոր հայրապետ»
շարժումը սկսվեց, իշխանությունը որևէ կերպ չօժանդակեց, այսինքն՝ չլսեց այս մարդկանց
բողոքն ինչում է կայանում, և որևէ ընթացք չտրվեց դրան։ Եվ նրանք հետո հասկացան, որ
մենք ոչ թե  պարսավանք ենք բերում կամ ուզում
ենք վիրավորած լինել ինչ-որ մեկին, այլ ընդամենն արձանագրում ենք փաստը, որ եկեղեցին
է ապրում իր ամենախորը և բարոյական ճգնաժամերից մեկը»,- ասաց տեր Սահակը։

 Նա նշեց, որ սպասելի էին այսօրվա զարգացումները,
և շատ ճիշտ դիտարկում արեց երկրի վարչապետը, երբ ասաց, որ եկեղեցին «չուլանացվել» է։
Ինքը դրա տակ հասկացել է ոչ միայն այն, ինչ այսօր տեղի է ունենում, որ չեն հետևում,
անտերության է մատնված,  այդ ամենն իրենք գիտեն,
իրականություն է, բայց հիմնականն իր բովանդակությամբ Աննա Հակոբյանը դրան անդրադարձավ՝
ասելով, որ հենց մութ չուլաններում են անում այն բոլոր այլանդակությունները, որոնցով
նրանք զբաղվում են տասնյակ տարիներ շարունակ։

«Ես դա ուզում եմ ընդգծել, որովհետև
եկեղեցին առևանգվել է 25 տարի առաջ, Մար Աթոռը զավթեց Գարեգինը անօրինական ճանապարհով՝
խախտելով առաքելական կանոնը, օգտագործելով պետական միջամտությունը և ֆինանսական միջոցներ.
սա փաստ է»,- նշեց տեր Սահակը։

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան

Leave a Comment