Ինչով է պայմանավորված 2019 և 2025 թվականների անշարժ գույքի հարկի տարբերությունը. Կադաստրի կոմիտեն պարզաբանել է

Դիտում ՝ 22 552

Կադաստրի կոմիտեն պարզաբանել է, թե ինչով է պայմանավորված 2019 և 2025 թվականների անշարժ գույքի հարկի տարբերությունը:

«Անշարժ գույքի հարկման համակարգում կատարված բարեփոխումների շրջանակներում 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել անշարժ գույքի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող նոր օրենքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կատարվել է միասնական տարածագնահատման նոր գոտևորում։

Արդյունքում անշարժ գույքի հարկով հարկման նպատակով հաշվարկվող կադաստրային արժեքները մոտարկվեցին շուկայական արժեքներին։

2019 և 2025 թվականների անշարժ գույքի հարկի նշված տարբերությունը պայմանավորված է անշարժ գույքի հարկման համակարգում իրականացված վերը նշված բարեփոխումներով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment