Կաթողիկոսի հնրավոր զավակ ունենա՞լն է ավելի շատ վնաս հասցրել պետականությանը, թե՞ ՔՊ-ն․ հարց՝ նախարարին

«Ձեր կարծիքով, կաթողիկոսի հնրավոր զավակ ունենալու հանգամա՞նքն է ավելի շատ վնաս հասցրել Հայոց պետականությանը, թե՞, օրինակ, «Քաղաքացիական պայմանագիր»-ն իր իշխանությամբ»,- տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին խորհրդարանում հարց ուղղեցին լրագրողները։ «Մենք ամեն ինչ անում ենք Հայոց պետականությունն ամրացնելու համար»,- պատասխանեց Դավիթ Խուդաթյանը։ Լրագրողները հիշեցրեցին պատերզմը, զոհերն ու Արցախի կորուստը։ «Եթե դուք հիմնավորեք, որ ձեր թվարկած պրոցեսները չէին լինի, եթե «Քաղաքացիական պայմանագիր»-ը չլիներ իշխանություն, դա այլ հարց է։ Վարչապետը էդտեղ էլ մեկնաբանություն արել է, որ ոչ թե պատերազմն է եղել մեր իշխանության ժամանակ, այլ մենք ենք պատերազմի ժամանակ եղել իշխանություն։ Դուք կբացառեի՞ք, որ ա իշխանության պարագայում պատերազմն իր աղետալի հետևանքներով լինեու էր»,- ասաց Խուդաթյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment