Ղրիմի կամրջի վրա իսկապես պայթյուն է տեղի ունեցել. Պեսկով – Live News

Ղրիմի կամրջի վրա իսկապես պայթյուն է տեղի ունեցել, բայց ոչինչ չի վնասվել, կամուրջը գործում է: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով երեվա պայթյունը:

«Կիևի ռեժիմը շարունակում է հարձակվել խաղաղ ենթակառուցվածքային օբյեկտների վրա, ռուսական կողմը ձեռնարկում է համապատասխան նախազգուշական միջոցներ», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Նախօրեին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, օգտագործելով  ավելի քան 1 տոննա պայթուցիկ նյութ, ջրի տակ պայթեցրել էր Ղրիմի կամրջի մի հատվածը։ Այս մասին հայտնել էր Ուկրաինայի անվտանգության ծառայությունը՝ նշելով, որ այժմ կառույցը գտնվում է վթարային վիճակում։

Leave a Comment