Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքն աճել է 5 միլիոն եվրոյով

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքն ավելացել է 5 միլիոն եվրոյով, հաղորդում է Transfermarkt-ը:

Այժմ Սպերցյանի տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո: Նա Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է «Զենիթի» հարձակվող Լուիս Էնրիկեի հետ:

Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանն այս մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում դարձել է Ռուսաստանի չեմպիոն և ճանաչվել լավագույն ֆուտբոլիստ:

Leave a Comment