Կայարանում բռնել են ու խցկել մեքենայի բեռնախցիկը. ինչ է հայտնի Արեգ Շչեպիխինի գործի մասին

https://arm.sputniknews.ru/20250604/kajaranum-brnel-en-u-khckel-meqenaji-bernakhciky-inch-e-hajtni-areg-shchepikhini-gvortsi-masin-89703182.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/04/89699876_45:0:1004:719_1920x0_80_0_0_b79d210662aec9a2ef369840a4297735.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

առևանգում, արեգ շչեպիխին, գործարար

առևանգում, արեգ շչեպիխին, գործարար

Բաժանորդագրվել

Մոսկվայի ոստիկանությունը ստուգում է իրականացնում տեսագրության հիման վրա, որում չորս անձինք Յարոսլավսկի կայարանում բռնում են մի տղամարդու, մտցնում AMR համարանիշներով և լուսային ազդանշանով մեքենայի բեռնախցիկի մեջ և տանում։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Չեչենների խմբի կողմից բլոգեր և գործարար Արեգ Շչեպիխինի առևանգումը, որը բոլորի աչքի առաջ տեսանյութ էր նկարահանել մահմեդականների և Ալլահի հասցեին վիրավորական խոսքերով, աղմուկ է առաջացրել ռուսական լրատվամիջոցներում։

Երեկոյան սոցցանցերում տեսանյութ էր հայտնվել, որտեղ երևում էր, թե ինչպես են մի տղամարդու Մոսկվայի Յարոսլավսկի կայարանում խցկում սև Mercedes-ի բեռնախցիկն ու տանում։ Ընդ որում, տղամարդը օգնություն էր կանչում և խնդրում զանգահարել ոստիկանություն։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ առևանգվածը 39-ամյա Արեգ Շչեպիխինն է։ Նա ներկայացել է որպես ՓՄՁ կորպորացիայի թոփ մենեջեր և պրոֆեսիոնալ բիզնես-մոտիվատոր։

Աբրահամ Ռուսոն իր առևանգման գործով անցնող անձի դեմ 5,7 մլն ռուբլու հայց է ներկայացրել

Միջադեպի հետքերով Ռուսաստանի ՆԳՆ գծային վարչությունը Մոսկվա-Յարոսլավսկայա կայարանում անմիջապես ստուգում է սկսել: Մեքենան, որով տարել են Շչեպիխինին, ավելի ուշ կանգնեցվել է ոստիկանության կողմից, իսկ մեքենայում գտնվողներին տարել են հարցաքննության։ Գործարարը մեքենայում չի եղել։

Shot պարբերականը գրում է, որ ինչպես պարզվել է, նրանք Ռոսգվարդիայի աշխատակիցների վկայականներ են ներկայացրել և հայտարարել, որ գործել են օպերատիվ միջոցառման շրջանակներում։

Շչեպիխինի առևանգման գործով ձերբակալված վեց տղամարդիկ նախնական հարցաքննություններից հետո ազատ են արձակվել ոստիկանության բաժանմունքից: Նրանք միասին լքել են բաժանմունքի տարածքը նույն մեքենայով, որով ժամանել էին: Shot–ը նշում է, որ Արեգի գտնվելու վայրի մասին մինչ օրս ոչինչ հայտնի չէ։

Չեչնիայի իշխանություններն ավելի ուշ հայտարարել են, որ Արեգ Շչեպիխինը «չի առևանգվել, այլ ձերբակալվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից, որոնք համագործակցում են մայրաքաղաքի մասնագիտական գերատեսչությունների հետ»։

Լյուբով Ուսպենսկայայի դստերը հանել են երկրից. հայտնի է դարձել, թե որտեղ կարող է նա լինել

Չեչնիայի ՆԳՆ-ն Շչեպիխինի նկատմամբ ստուգում է իրականացնում հավատացյալների կրոնական զգացմունքները վիրավորելու նպատակով կատարված հրապարակային գործողությունների փաստով։ Ինչպես հայտարարել է Չեչնիայի ազգային քաղաքականության, արտաքին հարաբերությունների և մամուլի նախարար Ահմեդ Դուդաևը, Շչեպիխինը բացահայտ, հրապարակայնորեն և բազմիցս էթնիկ զտումների և նացիզմի կոչ է արել, վիրավորել է կրոնը և Աստծուն։

Արեգ Շչեպիխինը սոցցանցերում պարբերաբար լուսանկարներ է հրապարակել տարբեր հայտնի մարդկանց հետ։ Նրա էջում տեղեկատվություն է հրապարակվել իր քաղաքական կուսակցության՝ «Նոր ռուսական աշխարհի» ստեղծման մասին։ Շչեպիխինի խոսքով՝ կուսակցության գլխավոր նպատակն է նոր սերնդին ցույց տալ, թե ինչպես կարելի է գումար վաստակել։

Leave a Comment