Բուհից դուրս մնացած և միջնակարգ կրթությամբ պատգամավորներ ունեցող Փաշինյանը խոսել է մրցակցային կրթության ու բարձր աշխատավարձի մասին

«Պիտի անեմ մի հայտարարություն, որը չեմ բացառում, որ կդառնա, ինչպես ասում են, աղմկոտ։ Իսկ հայտարարությունը հետևյալն է․ բարձր աշխատավարձ հիմնականում 80-90%-ով ստանում են նրանք, ովքեր մրցունակ կրթություն են ստացել, ցածր աշխատավարձ, մոտավորապես՝ 80-90%-ով, ստանում են նրանք, որոնք չեն ստացել մրցունակ կրթություն»,– Ազգային ժողովում հայտրարեց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի աշխատավարձը կազմում է 1 մլն 350 հազար դրամ։ Պատգամավորների աշխատավարձը կազմում է 750 հազար դրամ։ Այնինչ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն մրցակցային կրթությւոն չի ստացել, այլև դիպլոմ չունի, մի շարք ՔՊ-ական պատգամավորներ ունեն միջնակարգ կրթություն։

Leave a Comment