Նիկոլ Փաշինյան, ձեզ ո՞ր պետական պաշտոնյան է նման հիմարություն ներկայացրել. Մեսրոպ Մանուկյան

Հարգելի՛ մեր թոշակառուներ և մեր հայրենակիցներ

Չկարողացա չանրադառնալ  Նիկոլ Փաշինյան-ի` Աժ-ում արտահայտած հերթական անհասկանելի մտքին՝ «Եթե ապրիլին ողջ պետական ապարատը աշխատավարձ չստանար, թոշակները կբարձրանային 1400 դրամով» . . .

Նիկոլ Փաշինյան, ձեզ ո՞ր պետական պաշտոնյան է նման հիմարություն ներկայացրել, որ եթե ապրիլ ամսին ամբողջ պետական ապարատը աշխատավարձ չստանա ապա թոշակները կբարձրանան ընդամենը 1400 դրամ . . .

Համաձայն վիճակագրական կոմիտեի՝ ՀՀ-ում պետական ապարատում աշխատում է 210 000 -ից ավել մարդ, 2023 թվականին թոշակառուների թիվը չի գերազանցել 500 000-ը։

Միջին ամսական աշխատավարձը կազմում է 266000 դրամ։

Հիմա մի փոքր մաթեմատիկա.

1. Եթե 210000 պետական աշխատավարձ չստանա, ապա կտնտեսվեր 210000*266000=55 860 000 000 դրամ

2. Հիմա ստացված թիվը բաժանենք թոշակառուների թվին 55 860 000 000 / 500000= 111 720

Այսպիսով փաստենք, որ մեկ ամիս պետական ապարատը աշխատավարձ չստանալու դեպքում թոշակառուների թոշակը կբարձրանա 111 720 դրամով

Հարգելի հայրենակիցներ գնահատեք ինքներդ . . .

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Մեսրոպ Մանուկյան

Leave a Comment