
2018-ի հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվել է 242 հազար119 աշխատատեղ, ԱԺ-ում՝ տարվա բյուջեի կատարողականի քննարկմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշեց՝ մարդիկ Հայաստանում շուրջ 50 տոկոսով ավելի լավ են ապրում, քան 2018-ին։
«Բարձր աշխատավարձ 80-90 տոկոսով ստանում են նրանք, ովքեր ստացել են մրցունակ կրթություն: Աշակերտներին պետք է ասել՝ լավ սովորեք, որ լավ ապրեք», – ընդգծեց վարչապետը։
Ընդդիմությունը քննարկմանը ներկա չէ:
Լրագրողներն այս տարի էլ հնարավորություն չունեն հանձնաժողովի սրահ մտնել։