Ջոբ Բելինգհեմը՝ «Ռեալ Մադրիդի» աստղ Ջուդ Բելինգհեմի կրտսեր եղբայրը, մոտ է «Սանդերլենդից» «Բորուսիա Դորտմունդ» տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է The Times-ը։
«Սանդերլենդը» կարող է ստանալ 21 միլիոն ֆունտ (մոտավորապես 25 միլիոն եվրո) Բելինգհեմ կրտսերի տրանսֆերի համար։ Բոնուսների շնորհիվ գումարը կարող է աճել ավելի քան 5 միլիոն ֆունտով (մոտ 6 միլիոն եվրոյով)։
Նշվում է, որ Ջոբ Բելինգհեմն արդեն համաձայնել է տրանսֆերին։ Մարզական տնօրեն Սեբաստիան Քոլը խոսել է նրա հետ։ Ֆունկցիոները նույնիսկ մեկնել է Իբիցա, որտեղ 19-ամյա Բելինգհեմը արձակուրդում է։ Նշենք, որ Ջուդ Բելինգհեմը 2020-2023 թվականներին խաղացել է «Բորուսիայում»։