Իլոն Մասկը խստորեն քննադատել է պետական ծախսերի մասին Թրամփի օրինագիծը՝ այն «զազրելի գարշանք» որակելով

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը խստորեն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «միասնական մեծ, գեղեցիկ» պետական ​​ծախսերի մասին օրինագիծը՝ այն «զազրելի գարշանք» որակելով:
«Կներեք, բայց ես պարզապես այլևս չեմ կարողանում դա հանդուրժել,-երեքշաբթի գրել է Մասկը։ – Կոնգրեսի այդ հսկայածավալ, վրդովեցուցիչ… օրինագիծը ծախսերի զազրելի գարշանք է», -գրել է Մասկը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։
«Ամոթ նրանց, ովքեր քվեարկել են դրա օգտին. դուք գիտեք, որ սխալ բան եք արել։ Դուք դա լավ գիտեք», -հավելել է նա։

Leave a Comment