
Իսպանիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Մադրիդի ինքնավար համայնքի նախագահ Իսաբել Դիաս Այուսոյի հետ:
Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Մադրիդի ինքնավար համայնքի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները՝ նախանշելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները:
Հատկապես կարևորվել է Մադրիդի հաջողված փորձն օդի որակի բարելավման ոլորտում և ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Երևանի համար նույնպես ուսումնասիրել ու կիրառել այդ արդյունավետ լուծումները:

![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ