Աջափնյակում գիշերը ծառեր են սրսկվելու. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները

Աջափնյակում գիշերը ծառեր են սրսկվելու. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները

3 հունիսի 2025 – 18:34 AMT

PanARMENIAN.Net – «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ հունիսի 4-ին՝ ժամը 24:00-04:00-ն, Աջափնյակ վարչական շրջանում, Բուենոս Այրեսի այգում, Հալաբյան, Շինարարներ, Մարգարյան և Աբելյան փողոցներում ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին հորդորում են փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները:

Leave a Comment