Անդամության նոր պայմանագրով կառուցապատողներն ու գնորդները կշփվեն վստահության մթնոլորտում

Կառուցապատողների Հայկական ասոցացիան, Հայաստանի շինարարների միությունը համագործակցության հուշագրեր են կնքել norakaruyc.am կայքի հետ: Այդ օնլայն հարթակում ուղիղ կապ է ստեղծվում գնորդների և կառուցապատող ընկերությունների միջև՝ բնակարանի գնորդներին տալով անվճար խորհրդատվության հնարավորություն:

Այսկերպ norakaruyc.am հարթակի միջոցով ասոցացիայի անդամ կառուցապատողներին ընձեռնվելու են լայն հնարավորություններ՝ ներկայացնելու իրենց արտադրանքը, քաղաքաշինական ծրագրերը՝ սպառողներին ներկայանալով ավելի լայն գործիքակազմերով:

Կառուցապատողների Հայկական ասոցացիային մինչև այս անդամակցում էին բացառապես կառուցապատող ընկերությունները. այս անդամության պայմանագրով այսօրվանից մեկնարկում է նաև ասոցացված անդամի ինստիտուտի ներդրման գաղափարը և որպես ասոցացված անդամ առաջինը ներգրավվեց norakaruyc.am հարթակը, որի հետ, ասոցացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանի խոսքով, փոխհարաբերվում են կամ հնարավորություն ունեն փոխհարաբերվելու Հայաստանի գրեթե բոլոր կառուցապատողները:

Մանրամասները՝ ռեպորտաժում:

Leave a Comment