Ալեն Սիմոնյանն ու Շալվա Պապուաշվիլին քննարկել են հայ-վրացական համագործակցության հեռանկարը

Վրացական կողմը ողջունել է ԵՄ-ի հետ երկխոսությունը խորացնելու հայկական ջանքերը և առաջարկել է փոխանցել իրենց փորձը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, որն աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում, հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդիպման մասին գրառում է արել ֆեյսբուքյան էջում։

Նա նշել է, որ հանդիպումը տեղի է ունեցել ոչ թե Թբիլիսիում, ինչպես սովորաբար է լինում , այլ Թելավիում:

Պապուաշվիլին Միրզոյանի հետ քննարկել է երկու երկրների միջև ռազմավարական համագործակցությունը, խորհրդարանական փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր:

Կողմերը պայմանավորվել են ամրապնդել երկկողմ կապերը։ Անդրադարձ է կատարվել նաև աշխարհաքաղաքական փոփոխություններին և Հարավային Կովկասում տիրող իրավիճակին:

Զրուցակիցները վերահաստատել են տարածաշրջանում խաղաղության, կայունության և վստահության հաստատմանն ուղղված ջանքերի պատրաստակամությունը:

Վրացական կողմը ողջունել է Հայաստանի` ԵՄ-ի հետ երկխոսությունը խորացնելու ջանքերը և առաջարկել է փոխանցել իր փորձը։

Leave a Comment