Կանադայի Ալբերտա, Մանիտոբա եւ Սասկաչեւան նահանգների ավելի քան 25 հազար բնակիչ արդեն ստիպված է եղել լքել իրենց տները շարունակվող անտառային հրդեհների պատճառով, հաղորդել է CTV հեռուստաալիքը։
Վերջին տվյալներով՝ այս շրջաններում գրանցվել է ավելի քան 100 անտառային հրդեհ, որոնք դեռեւս չեն մարվել շոգ եւ չոր եղանակի պատճառով։ Կանադայի այլ շրջաններից փրկարարներ են ուղարկվել տեղի հրշեջներին օգնելու համար։
Տարերքից ամենից շատ տուժել է Մանիտոբան, որտեղ 17 հազար մարդու տարհանման հրաման է տրվել: Հաղորդվել է, որ այրվել է ավելի քան 100 շենք, այդ թվում՝ բնակելի շենքեր: Մարդիկ տարհանվում են, այդ թվում՝ օդային ճանապարհով, դեպի ավելի մեծ քաղաքներ, ինչպիսիք են Վինիպեգը (Մանիտոբա) եւ Սասկատունը (Սասկաչեւան): Զոհերի մասին տեղեկություններ չեն եղել։ Անցյալ շաբաթ ավելի քան 20 հազար մարդու տարհանման հրաման է տրվել։
Երկուշաբթի Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հանդիպում է անցկացրել Կանադայի տարածաշրջանների ղեկավարների հետ՝ անտառային հրդեհների իրավիճակի շուրջ։