
Երևան և Մադրիդ քաղաքների միջև համագործակցության համաձայնագրի նախագծի քննարկման շրջանակում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է Մադրիդ և հանդիպել քաղաքապետ Խոսե Լուիս-Մարտինես Ալմեյդայի հետ։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Ավինյանը:
Քննարկել ենք Երևանի և Մադրիդի միջև համագործակցության հիմնական ուղղություններն ու հետագա ընթացքը։
Համոզված ենք, որ այս գործընկերությունը կնպաստի երկու քաղաքների միջև փորձի փոխանակմանն ու համատեղ նոր ծրագրերի իրագործմանը»,- գրել է Ավինյանը։
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ