Ալեգրին վերադարձավ «Միլան» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Իտալացի հանրահայտ մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին գլխավորեց «Միլանը», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

57-ամյա մասնագետը այս պաշտոնում փոխարինել է պորտուգալացի Սերժիու Կոնսեյսաուին, որը հեռացել էր մայիսի 29-ին:

Ալեգրին «Միլանի» հետ աշխատել է նաև 2010-2014 մրցաշրջաններում: Այդ ընթացքում ակումբը դարձել էր Իտալիայի չեմպիոն և սուպերգավաթակիր:

«Միլանը» 2024/25 մրցաշրջանում Ա Սերիայում զբաղեցրել էր 8-րդ տեղը՝ կորցնելով եվրագավաթային մրցաշարերից որևէ մեկին որակավորվելու հնարավորությունը:

Leave a Comment