Հայաստան է այցելել ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի Միջազգային միջուկային քաղաքականության և համագործակցության հարցերով փոխքարտուղարի տեղակալ Ալեշիա Դունկանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
«ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի Միջազգային միջուկային քաղաքականության և համագործակցության հարցերով փոխքարտուղարի տեղակալ Ալեշիա Դունկանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հիշատակի տուրք մատուցելու և անմար կրակի մոտ ծաղիկներ դնելու»,-ասվում է հաղորդագրությունում: