Ինձագին «Ինտերի» ղեկավարության հետ կքննարկի իր ապագան

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հաջորդ շաբաթվա սկզբին միլանյան ակումբի տնօրենների խորհրդի հետ կքննարկի իր մարզական ապագան։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Իտալացի մասնագետն առաջարկ ունի Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալից»: 49-ամյա մարզիչը 2021 թվականի հուլիսից է գլխավորում իտալական ակումբը:

«Ինտերը» Չեմպիոնների լիգայի եզրափակչում 0-5 հաշվով պարտվել էր ֆրանսիական ՊՍԺ-ին:

Leave a Comment