Լոռու մարզպետը կնշանակվի ՀՀ ոստիկանության պետ — MediaNews









«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը կնշանակվի ՀՀ ոստիկանության պետ:

Հիշեցնենք՝ վերջինս քիչ առաջ հայտնել էր հրաժարականի մասին՝ տեղեկացնելով, որ դադարեցնում է քաղաքական և կուսակցական գործունեությունը՝ պայմանավորված այլ աշխատանքի անցնելու հանգամանքով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ՀՀ ՆԳՆ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment