Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը հեռացել է ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժից»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
29-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը սպառվել է: Միրանյանը սեպտեմբերին էր ազատ գործակալի կարգավիճակում համալրել ռումինական ակումբի կազմը:
Հայ հարձակվողն անցկացրած 21 խաղում խփել է 3 գոլ: