«Սյունիքը կարող է դառնալ համագործակցության ռազմավարական հենակետ». Կոստանյան

«Սյունիքը կարող է դառնալ համագործակցության ռազմավարական հենակետ, որտեղ ենթակառուցվածնքերի, տրանսպորտի, էներգետիկ ոլորտներում համատեղ ծրագրերը կծառայեն ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի, ինչպես նաև ամենալայն տարածաշրջանի շահերին», – հայտարարեց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը:

Նա նշեց, որ Հայաստանի նպատակն է ձևավորել խաղաղ և անվտանգ տարածաշրջան, որտեղ հակամարտությունների փոխարեն կգերակայի համագործակցությունը, փակ սահմանների փոխարեն՝ դարպասները, և սպառնալիքի փոխարեն փոխադարձ հարգանքի վրա կզարգանան միջպետական հարաբերությունները: Վահան Կոստանյանի խոսքով՝ Սյունիքում այսօր կազմակերպված միջոցառումը դրա խոսուն վկայությունն է:

«Այս համատեքստում Հայաստանի կողմից առաջարկվել է «խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ նպատակ ունենալով զարգացնել Վայաստանի և մեր անմիջական և լայն տարածաշրջանի հարևանների միջև հաղորդակցությունների զարգացումը», – հավելեց նա:

Leave a Comment