Զելենսկին փոխել է Ստամբուլում կայանալիք բանակցությունների պատվիրակության կազմը

Փաստաթղթի համաձայն՝ բանակցությունների երկրորդ փուլում ուկրաինական պատվիրակությունը կրկին կգլխավորի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Կմասնակցեն նաև երեք նոր մասնակիցներ՝ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի կենտրոնական իրավաբանական վարչության իրավաբանական բաժնի պետ, միջազգային և գործառնական իրավունքի բաժնի պետի տեղակալ Անդրեյ Ֆոմինը , Գերագույն ռադայի անվտանգության և պաշտպանության ոլորտի մարմինների համակարգում մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչ Յուրի Կովբասան և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Եվգենի Օստրյանսկին։

 

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի կենտրոնական իրավաբանական վարչության միջազգային և գործառնական իրավունքի բաժնի պետ Ալեքսեյ Մալովացկին չի մասնակցի երկրորդ փուլին։

Leave a Comment