Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան 50-ամյակի կապակցությամբ, տեղեկանում ենք Կրեմլի մամուլի ծառայությունից։
«Ռուսաստանին և Հայաստանին պատմականորեն կապում են բարեկամական հարաբերությունները։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք ապահովել այդ հարաբերությունների հետագա զարգացումը բոլոր ուղղություններով։ Դա, անկասկած, համապատասխանում է մեր ժողովուրդների արմատական շահերին, ընթանում է եվրասիական տարածքում կայունության, անվտանգության և բարեկեցության ամրապնդման հունով»,- մասնավորապես ասված է Պուտինի ուղերձում:
