
Դիտում ՝ 22 554
Հնդկաստանում երեկ ավարտվել է «Միսս Աշխարհ-2025» գեղեցկության մրցույթի եզրափակիչը, որի հաղթող է ճանաչվել Թաիլանդի ներկայացուցիչ Սուչատա Չուանգսրին։ Նա պայքարում էր աշխարհի տարբեր երկրներից ժամանած 108 մասնակիցների հետ։
Չուանգսրին 21 տարեկան է։ Նա այժմ սովորում է քաղաքագիտության ֆակուլտետում։
Երկրորդ տեղը գրավել է Եթովպիայի ամենագեղեցիկ աղջիկը՝ Հասեթ Դրեյ Ադմասուն, երրորդ տեղը՝ Լեհաստանի մասնակից Մայա Կլայդան։
Հիշեցնենք՝ Հայաստանը «Միսս Աշխարհ-2025» գեղեցկության մրցույթում ներկայացնում էր 19-ամյա Ադրինե Աճեմյանը։


Կիսվել սոց․ ցանցերում