Հունիսի 1-ը մետրոպոլիտենում — Հայաստանի Հանրային Ռադիո

Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշել է նաև Երևանի մետրոպոլիտենում։

Միջոցառումը մեկնարկել է «Բարեկամություն» կայարանից, որտեղ երեխաներին դիմավորել են սիրված մուլտհերոսները։ Փոքրիկ ուղևորները գնացքով շարժվել են դեպի «Հանրապետության հրապարակ» կայարան։

Մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը շնորհավորել է փոքրիկներին և իր խոսքում կարևորել է երեխաների պաշտպանված մանկությունն ու նրանց նկատմամբ մեծերի հոգատար վերաբերմունքը։

Միջոցառման ավարտին երեխաները միասին դեպի երկինք են բաց թողել նպատակներ, երազանքներ ու խաղաղության խորհրդանշող սպիտակ փուչիկներ։

Leave a Comment