Ֆրանսիայում ՊՍԺ-ի հաղթանակից հետո անկարգությունների ընթացքում 2 մարդ զոհվել է, ավելի քան 500-ը՝ ձերբակալվել

Ֆրանսիայում ՊՍԺ-ի Չեմպիոնների լիգայի պատմական հաղթանակից հետո շաբաթ երեկոյան տեղի ունեցած տոնակատարությունները վերաճել են անկարգությունների։ Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ զոհվել է 2 մարդ, վիրավորվել՝ 192-ը, այդ թվում՝ 22 ոստիկան և 7 հրշեջ։ Ձերբակալվել է 559 անձ, որոնցից 491-ը՝ Փարիզում։

Ինչպես հայտնում է Reuters-ը, այրվել է ավելի քան 250 մեքենա։

Փարիզում ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենա և արցունքաբեր գազ՝ անկարգությունները ճնշելու համար։ Ներքին գործերի նախարարությունը շնորհակալություն է հայտնել ոստիկաններին՝ իրավիճակը վերահսկելու համար։

Չնայած պատմական հաղթանակին, անկարգությունները ստվերել են տոնական մթնոլորտը մայրաքաղաքում և այլ քաղաքներում։

Leave a Comment