Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
ՌԴ նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին ծննդյան 50–րդ տարեդարձի առիթով և իր բարեմաղթանքները հղել։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերվող հարցեր։