
ՀՀ վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է վանքերից մեկում արված լուսանկարն ու գրել.
«Սա չուլանապետերի ու նրանց սիրելի Սերժիկ-Ռոբիկի կառավարման դեմքն է:
Հիմա էլ ասում են, թե պետության հոգածության տակ է ու իրենք պարտավորություն չունեն:
Ամբողջ հարցն էլ հենց դա է ` գոմի վերածված սրբավայրերը ձեզնից ու ձեր պաշտելի Սերժիկ-Ռոբիկից ենք ժառանգություն ստացել: Որովհետև զբաղված էիք մեր սրբավայրերի չուլանացմամբ ու փող շինելով:
2018-ից մինչ օրս կառավարությունը 1.7 մլրդ դրամ է հատկացրել եկեղեցիների վերականգնման, նորոգման և ամրակայման նպատակով:
Քոբայրի վանքն էլ կվերականգնենք ու կփրկենք ձեզնից»,- գրել է Չախոյանը:

![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ