Հունիսի 1-ից ներքին տեղահանված տղամարդիկ կենթարկվեն զորահավաքի Ուկրաինայի զինված ուժերում՝ 25 տարեկան և բարձր տարիքի մյուս տղամարդկանց հետ հավասար հիմունքներով։
Գերագույն ռադայի պատգամավոր Ելենա Շուլյակի խոսքով՝ մարտ ամսին Ուկրաինայում պաշտոնապես գրանցվել է գրեթե 5 միլիոն ներքին տեղահանված անձ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Բաց աղբյուրներում տվյալներ չկան այն մասին, թե նրանցից քանիսն են զորահավաքային տարիքի տղամարդիկ։
Այսուհետ զորահավաքային տարիքի տղամարդ ներքին տեղահանված անձինք պետք է գրանցվեն տարածքային զորակոչային կենտրոնում՝ ժամանակավոր գրանցման վայրում։
Նույնիսկ փաստաթղթերի կորստի դեպքում միգրանտը չի ազատվում զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտականությունից։ Բացի այդ, նրանք պարտավոր են տեղեկացնել գրանցման վայրի ցանկացած փոփոխության մասին տեղափոխվելուց հետո 10 օրվա ընթացքում։
Եթե քաղաքացին որոշում է վերադառնալ իր նախկին բնակության վայր, նա պարտավոր է այդ մասին տեղեկացնել համապատասխան մարմնին մեկնելուց ոչ ուշ, քան երեք օր առաջ։