Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը ջանքեր է գործադրում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները Ստամբուլում անցկացնելու համար։ Նա այս մասին ասել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ զրույցում։
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ։ Մեր նախագահը նշել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը դադարեցնելու ջանքերը շարունակվում են: Թուրքիան աշխատում է կողմերին Ստամբուլում միավորելու ուղղությամբ՝ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար», – ասվում է զրույցից հետո Էրդողանի վարչակազմի կողմից տարածված հայտարարության մեջ։
Նախագահները քննարկել են նաև «Թուրքիայի և Բուլղարիայի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային օրակարգի հարցեր»։