Քննարկվել են Մարտական եղբայրության կողմից ստեղծվելիք «Ազգային հեղափոխություն» կուսակցության ձևավորման ընթացքը, այլ հարցեր

Մարտական եղբայրություն միաբանության անդամ, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Տեղի ունեցավ Մարտական եղբայրություն միաբանության Քաղաքական խմբի հավաք, որի ընթացքում քննարկվեցին`

1. Ընթացիկ քաղաքական իրավիճակը, մասնավորապես, Հայ առաքելական եկեղեցու դեմ մի կողմից` Ադրբեջանի, մյուս կողմից` Հայաստանի իշխանության սկսած համատեղ գրոհը: Այս թեմայի շուրջ Մարտական եղբայրությունը հանդես կգա առանձին հայտարարությամբ:

2. Մարտական եղբայրության կողմից ստեղծվելիք «Ազգային հեղափոխություն» կուսակցության ձևավորման ընթացքը և ժամկետները:

3. Մարտական եղբայրության և այլ քաղաքական ու հանրային խմբերի շփման և համագործակցության հարցերը` ըստ եղած առաջարկների:

Այնուհետև տեղի ունեցավ Քաղաքական ծրագրերի խմբի հավաքը, որի ընթացքում քննարկվեց Սահմանադրության նախագիծը, մասնավորապես` վարչատարածքային բաժանման խնդիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment