Վանդալները Փարիզում պղծել են Հոլոքոստի հուշարձանը և սինագոգները

Վանդալները կանաչ ներկ են լցրել Փարիզի պատմական թաղամասում գտնվող Հոլոքոստի հուշարձանի, երեք սինագոգների և ռեստորաններից վրա, շաբաթ օրը հաղորդել է RTL ռադիոկայանը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրին։

«Մայիսի 31-ի՝ շաբաթ գիշերը, մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Մարե թաղամասում վնասվել են հրեական համայնքի հետ կապված հինգ հաստատություններ: Հոլոքոստի հուշարձանը, Բելվիլի և Տուրնել սինագոգները, «Մարիաննա» ռեստորանը և Ագուդաս Հակեհիլոս սինագոգը ցողվել են կանաչ ներկով», – ասվում է հոդվածում։

RTL-ի հաղորդմամբ՝ սևազգեստ հարձակվողներից մեկը ֆիքսվել է տեսախցիկների կողմից հուշարձանը պղծելիս։ Ավելի ուշ ռեստորանի դրսում հայտնաբերվել է կանաչ ներկի բաց տուփ։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Ռետայլոն դատապարտել է միջադեպը՝ վանդալների գործողությունները որակելով «նողկալի»։ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն խոստացել է, որ իշխանությունները բողոք կներկայացնեն։

Leave a Comment