
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, ուշադրության կենտրոնում է հայտնվել, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մամուլի ասուլիսին հայտնվել է կապտած աչքով։
Թրամփը սկսել է իր երկրորդ ժամկետի առաջին չորս ամիսների նվաճումների մասին պատմելով, սակայն լրագրողների և հանրության ուշադրությունը հիմնականում կենտրոնացած էր Մասկի վրա։
Մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը Մասկին ուղղակիորեն հարցրել է նրա արտաքին տեսքի մասին։ Ձեռնարկատերը սկզբում կատակել է, որ «Ֆրանսիայում չէ»՝ ակնարկելով մայիսի 25-ի միջադեպը, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնվել էր սկանդալի կենտրոնում, երբ կինը՝ Բրիջիտն ապտակել էր նրան։
Մասկը հետագայում ասել է, որ վնասվածքը ստացել է որդու հետ խաղալիս։ «Ես զբոսնում էի փոքրիկ X-ի հետ (այդպես է նա անվանում իր հնգամյա որդուն՝ X Æ A-12-ին), և ես ասացի. «Արի՛, հարվածիր դեմքիս», և նա հարվածեց», – կիսվել է Մասկը։ «Այդ ժամանակ ես շատ չէի զգում, բայց կարծում եմ, կապտուկը դեռ մնացել է»։