Ջուր՝ Արեգակից այն կողմ — Հայաստանի Հանրային Ռադիո

Որտե՞ղ է առաջացել ջուրը։ Այն գոյություն ունի միայն Երկրի՞ վրա, թե՞ ուրիշ մոլորակներում ևս։ Գիտնականներն արդեն հստակ ապացույցներ ունեն, որ այն շատ ավելի մեծ տարածում ունի, քան ենթադրում էինք։

Որտե՞ղ է հայտնաբերվել ջուրը

Ջոնս Հոփքինսի համալսարանի մի խումբ աստղագետներ առաջին անգամ ջրային սառույց են հայտնաբերել մեկ այլ աստղի շուրջ պտտվող բեկորների գոտում՝ Արեգակնային համակարգից դուրս։ Գիտնականներն ասում են՝ սա աննախադեպ է։ Նման երևույթ նախկինում դիտարկվել էր միայն մեր համակարգում՝ գիսաստղերում և Կոյպերի գոտու օբյեկտներում։ Առաջին անգամն է, երբ ջրային սառույցը հայտնաբերվում է աստղային այլ համակարգում։

Ի՞նչ գործիք է օգտագործվել և որտե՞ղ է գտնվում աստղը

Նոր հայտնագործությունն արվել է Ջեյմս Ուեբի տիեզերական աստղադիտակի օգնությամբ։ Գիտնականներն օգտագործել են աստղադիտակի վրա տեղադրված ինֆրակարմիր սպեկտրոգրաֆը։ Նրանք վերլուծել են HD 181327 անունով աստղի շուրջ գտնվող բեկորային գոտուց անդրադարձող լույսը։

Սա մոտավորապես այնտեղ է, որտեղ գտնվում են Կոյպերի գոտու օբյեկտները։ Հենց այնտեղ է հայտնաբերվել  սառույցի սպեկտրալ հստակ հետքը։

Ինչպես նշում են հետազոտողները՝ սա Արեգակնային համակարգից դուրս գտնվող բեկորների գոտում ջրային սառույցի առկայության առաջին հուսալի ապացույցն է։ Այն հաստատում է, որ ջուր պարունակող նյութերը եզակի չեն, և որ մեր համակարգում դրա էվոլյուցիայի վաղ փուլերում տեղի ունեցած գործընթացներին նման գործընթացներ տեղի են ունենում նաև աստղային այլ համակարգերում։

Բացահայտումն ապացուցում է, որ ջուրը սառույցի տեսքով ոչ թե մեր համակարգի յուրահատկությունն է, այլ տիեզերքում տարածված երևույթ:

Ավելի վաղ գիտնականները հայտնաբերել էին գաճաճ գալակտիկաների կույտ, որի գոյությունը նույնպես հակասում է ժամանակակից ֆիզիկայի օրենքներին:

Leave a Comment