Հարավային Կուրիլյան կղզիներում երկրաշարժ է տեղի ունեցել

4,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Օխոտի ծովում՝ Կուրիլյան կղզիների հարավային մասի մոտ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանի ղեկավար Ելենա Սեմենովան։

«Մայիսի 31-ին` ժամը 14:13-ին (Մոսկվայի ժամանակով 6:13) Օխոտի ծովում տեղի է ունեցել 4.8 մագնիտուդով երկրաշարժ։ Դրա էպիկենտրոնը գտնվել է Իտուրուպ կղզու Ռեյդովո գյուղից 33 կիլոմետր արևելք, օջախը 166 կիլոմետր խորության վրա», – ասել է գործակալության զրուցակիցը։

Սեյսմոլոգի խոսքով՝ ցունամիի մասին նախազգուշացում չի հայտարարվել։

Leave a Comment